Բաժիններ՝

Ռոբերտ Արզումանյանը` գոլի հեղինակ

Ղազախստանի ֆուտբոլի պրեմիեր-լիգայի 14-րդ տուրում այսօր մրցաշարի առաջատար «Ակտոբե» ակումբն իր դաշտում ընդունեց պավլոդարյան «Իրտիշին»:

Խաղի առաջին րոպեներից թիմերը «բաց» ֆուտբոլ ցույց տվեցին: Վտանգավոր պահեր առաջանում էին երկու դարպասներին էլ: Հանդիպման 34-րդ րոպեին ստանդարտ դիրքից առաջին գոլի հեղինակ դարձավ «Ակտոբեի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Սա նրա առաջին գոլն էր Ղազախստանի առաջնությունում:

Խաղի 42-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Յուրի Լոգվինենկոն: Դաշտի տերերը ևս մեկ գոլ խփեցին 62-րդ րոպեին: Արդյունքում, 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Ակտոբե» ակումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031