Բաժիններ՝

Ադրբեջանում 3 ամսով երկարաձգվել է NIDA-ի ակտիվիստների ձերբակալման ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանն այսօր ևս երեք ամսով՝ մինչև սեպտեմբերի 7-ը, երկարաձգել է NIDA-ի շարժման երեք ակտիվիստների ձերբակալման ժամկետը:

Խոսքը գնում է Ռաշադ Հասանովի, Բախտիյար Գուլիևի և Շահին Նովրուզլուի մասին: Այս մասին գործակալությանը հայտնել է Հասանովի փաստաբան Ասաբալի Մուսթաֆաևը:

Հետաքննությունը ժամկետի երկարաձգումը պայմանավորել է հավելյալ հետաքննություն և փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությամբ: Սակայն Մուսթաֆաևը կարծում է, որ ձերբակալման ժամկետի երկարաձգումն անհիմն է և բողոքելու է դրա դեմ:

Գուլիևը և Նովրուզլուն ձերբակալվել են մարտի 7-ին: Հետաքննության տվյալներով՝ նրանց բնակարաններում հայտնաբերվել են թմրանյութեր և «Մոլոտովյան կոկտեյլներ»: Իսկ Հասանովը ձերբակալվել է մարտի 14-ին և մեղադրվում է ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ:

Հետաքննության տվյալ գործով անցնում է NIDA-ի ևս 4 ակտիվիստ: Նրանք բոլորն էլ Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել են որպես «խղճի բանտարկյալներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս