Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը դատի է տվել իշխանությունների գլխավոր գաղափարախոսին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղուց ոչ ոքի չի զարմացնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի ոչ ադեկվատ հայտարարություններն ընդդիմության ու հասարակական գործիչների վերաբերյալ:

Սակայն առաջին անգամ է, որ նրան դատի են տալիս: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 10.00-ին Սաբայիլի դատարանում պետք է տեղի ունենա նրա դեմ ներկայացված հայցի դիտարկումը: Ալի Հասանովի նկատմամբ դատական հայց է ներկայացրել հանրահայտ դրամատուրգ և հասարակական գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Վերջինիս փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ Իբրահիմբեկովը մտադիր է դատարանում պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Դատական հայց ներկայացնելու պատճառ է դարձել ադրբեջանական APA լրատվական գործակալությանը Ալի Հասանովի տված հարցազրույցը:

Դրանում նա Իբրահիմբեկովին անվանել է ոչ պրոֆեսիոնալ և մեղադրել է Շեհիթների (նահատակների) ծառուղու մոտ ռեստորան և զվարճանքի տեղ կառուցելու ձգտման մեջ: Փաստաբանի խոսքերով՝ դատարանը երկար ժամանակ հնարովի պատճառներով չի ցանկացել ընդունել հայցը, սակայն դատարանի մերժումը բողոքարկվել է և գործը հասել է մինչև Վճռաբեկ դատարան, ինչից հետո այն ընդունվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս