Բաժիններ՝

Ամերիկյան դատարանն արդարացրել է Պենտագոնի ղեկավարի որդուն

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի որդի, 20-ամյա ուսանող Զիլլեր Հեյգելի վրայից հանվել է թմրանյութեր պահելու մեղադրանքը, որը ներկայացվել էր նախորդ տարի:

Տվյալ հարցով Ֆերֆաքսի (Վիրջինիա նահանգ) շրջանային դատարանի նիստն անցկացվել է երեկ: Զիլլեր Հեյգելը որոշել է գործարք կնքել դատախազության հետ: Նա համաձայնվել է 100 ժամ հասարակական աշխատանքներ տանելուն, ինչի շնորհիվ էլ նրա վրայից հանվել է մեղադրանքը:

Պաշտպանության նախարարն անձամբ չի ներկայացել եզրափակիչ դատալսմանը, սակայն ներկա է գտնվել նախորդ դատալսումներից մեկին: Զիլլեր Հեյգելը ձերբակալվել էր 2012 թվականի հունիսին: Ոստիկանները նրան ձերբակալել էին ավտոմեքենայում երաժշտություն լսելիս և ավոտմեքենայի խուզարկման ժամանակ հայտնաբերել էին ոչ մեծ քանակությամբ թմրանյութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031