
Կրեմլը պատաստվում է հեղաշրջում իրականացնել Ադրբեջանում. Focus

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ գերմանական մամուլն ակտիվորեն քննարկում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների թեման: Գերմանական Focus թերթը գրել է, որ Մոսկվան անգամ փորձում է հեղաշրջում իրականացնել Ադրբեջանում.
«Մոսկվային սկսում է զայրացնել Ադրբեջանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, որը ժամանակին խորհրդային հանրապետություն էր: Բացի այդ, Կրեմլին դուր չի գալիս Բաքվի էներգետիկ քաղաքականությունը, ինչն ուղղված է Եվրոպայի էներգոանվտանգության ապահովմանը, քանի որ ռուսական «Գազպրոմը» չի ցանկանում ձեռքից բաց թողնել Եվրոպա գազ արտահանելու մենատիրությունը:
Այդ պատճառով էլ Մոսկվան անում է ամեն անհրաժեշտ բան՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը դուրս գա եվրոպական շուկաներ: Այդ նպատակով Մոսկվան անգամ պատրաստվում է կազմակերպել հեղաշրջում և նախագահի պաշտոնից գահընկեց անել Իլհամ Ալիևին:
Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) արդեն իսկ աշխատում է ընդդիմադիր ցանցի ձևավորման ուղղությամբ, որը սկզբնական շրջանում գործելու է արտասահմանից, ապա իշխանության է գալու Բաքվում: Բացի այդ, Կրեմլը հակամարտություններ է հրահրում Վրաստանի Ցխինվալի օկուպացրած շրջանում և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում»: