«Չե՞ք կարծում, որ ՀՀ ԱԳՆ-ն հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգությանը». Ն.Փաշինյանը՝ Շավարշ Քոչարյանին

Նախքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտտության մեկնարկը գրեթե ամեն տարի ունեցել ենք որևէ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչան փաստ, իսկ 2008-ից հետո՝ այլևս ոչ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ֆուտբոային դիվանագիտության արդյունքում վիժեցվել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

 

Ըստ Փաշինյանի՝ Խոջալուի, այսպես կոչված, դեպքերը ճանաչել են ԱՄՆ մի քանի նահանգներ, Մեքսիկայի, Կոլումբիայի, Պակիստանի, Չեխիայի խորհրդարանները: Պատգամավորը հարցադրում ուղղեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ «Չե՞ք կարծում, որ ՀՀ ԱԳՆ-ն հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգությանը՝ ամեն անգամ ներկայացնելով վարդագույն հաշվետվություններ»:

 

Շ. Քոչարյանը հակադարձեց, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացի դանդաղեցումը արդեն զգացվում էր նախքան արանագրությունները, և դրանցից 1 տարի առաջ ճանաչում չէր եղել, իսկ արձանագրություններից հետո հստակեցվեցին դիրքորոշումները։ Հիմա Թուրքիան փորձում է հայ-թուրքական ինչ-որ գաղտնի բանակցություններից խոսել, հիմա ճնշումը Թուրքիայի վրա է և բոլորն ընդունում են, որ Թուրքիան է վիժեցրել արձանագրությունները:

 

Փոխնախարարը հայտարարեց, որ շատ անգամ Ադրբեջանի ագրեսիվությունն առաջացնում է հակազդեցություն, և եթե Ադրբեջանը նույն ձևով շարունակի պահել իրեն Ղարաբաղի գործընթացում, դրանով կնպաստի Հայաստանի համար ցանկալի արդյունքի առաջացմանը:

 

Խոջալուի հետ կապված՝ Շ.Քոչարյանը նշեց, որ գրքույկ է հրապարակվել, թարգմանել ու տարածվել, նաև տարածվել է ֆիլմը, որտեղ պատմվում է իրականության մասին:

Տեսանյութեր

Լրահոս