Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը մեկնաբանել է իր և Խաչատուրովի միջև հակասությունների ու նրա պաշտոնոնանկության մասին լուրերը

Որևէ մեկ հակասություն չի կարող լինել այն գերատեսչությունում, որտեղ կա հրամանատարական ուղղահայաց ղեկավարում. զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը` որպես գերագույն գլխավոր հրամանատար, անմիջական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը և զորքերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով իր և ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև հակասությունների մասին լուրերը:

«Այդ շահարկումները մեկընդմերթ սկսվում են այն դեպքերում, երբ որևէ արտակարգ պատահարներ (նկատի ունի բանակում արտակարգ միջադեպերը-հեղ.) են տեղի ունենում: Իհարկե, ցանկացած պատահար մեզ համար անընդունելի է, ցավալի է: Բայց ես գտնում եմ, որ նման դեպքերի նվազումը, կարգապահության ամրապնդումը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները չեն խոսում նրա մասին, որ կարող են ասենք զինված ուժերի ղեկավարություն պաշտոններից ազատվել: Բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում և նրանց թողտվության, պաշտոնական պարտականությունների կատարման թերանալու մեջ նրանք իրենց տույժը ստանում են, իսկ որոնք ընդգրկված են, մասնակից են հանցագործությունների, նաև ստանում են իրենց պատիժը»,-  հավելել է Պաշտպանության նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս