
Մահվան ելքով ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Ford»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Ford» մակնիշի՝ 36 SS 492 համարանիշի և «Opel Astra» մակնիշի՝ 35 SP 292 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունհերի, «Opel»-ը վարել է Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ 28-ամյա Սարգիս Իսպիրյանը: Ոստիկանության Գուգարքի բաժնի քննչական խումբը պարզում է «Ford»-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: