Բաժիններ՝

YouTube-ը սովորել է դանդաղեցնել տեսանյութերը

YouTube-ի տեսանյութերի խմբագրման համակարգում նոր հնարավորություն է հայտնվել, որով կարելի է կիրառել տեսանյութերը դանդաղեցված նկարահանման (slow-motion) էֆֆեկտը: Տեսանյութի գործարկման արագությունը կարող է լինել 12,5, 25 կամ բնօրինակի 50%-ը:

Նոր գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Վիդեո մենեջեր» բաժինը և սեղմել «փոփոխել» կոճակը, որը գտնվում է տեսանյութի աջ կողմում, այնուհետև անցնել «Բարելավվել տեսանյութը» պատուհանին: Եթե փոփոխությունները չհավանեք, դրանք կարելի է անմիջապես չեղյալ համարել: Այս մասին գրում է «Վեստին»:

Տեղեկացնենք, որ YouTube-ում տեսանյութերի խմբագրման ծառայությունը ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերին, որի գործիքների միջոցով կարելի է, օրինակ՝ պատկերը շրջել ժամացույցի սլաքի և հակառակ ուղությամբ, ավելացնել կամ նվազեցնել գունային ինտենսիվությունը և այլն:

2012 թվականի մարտից YouTube-ի տեսանյութերի խմբագրման հնարավորություններն ընդլայնվեցին, որոնց շնորհիվ օգտատերերը կարող են մկնիկի մեկ հարվածով ավելացնել երաժշտություն և տեքստային էֆեկտներ, կայունացնել և շրջել պատկերը, ինչպես նաև միավորել տեսանյութերը և այլն:

Չխմբագրված տեսնյութը (նորմալ արագությամբ) կարող եք տեսնել այստեղ.

Տեսանյութը՝ դանդաղեցված նկարահանման (slow-motion) էֆեկտով (արագությունը 1/8) կարող եք տեսնել այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս