Բաժիններ՝

Փհենյանը Սեուլին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը Սեուլին կոչ է արել կնքել խաղաղության պայմանագիր, որը կփոխարինի 1950-1953 թվականների Կորեական պատերազմին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրին:

Խաղաղության պայմանագիրը կնպաստի Կորեական թերակղզու կայունության հաստատմանը: Ներկայումս Փհենյանը կարծում է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մշտապես խախտում են հրադադարի մասին փաստաթղթի պայմանները, որը պահպանվել է միայն թղթի վրա:

Որպես դրա ապացույց է բերվում՝ ամերիկա-հարավկորեական համատեղ մասշտաբային զորավարժությունները, որոնք անցկացվեցին այս տարի: Դա նշանակում է, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի կարող երաշխավորել խաղաղություն:

Փհենյանի կարծիքով՝ այդ համաձայնագիրը պահպանելու Վաշինգտոնի ձգտումն արտացոլում է ԿԺԴՀ-ին ուժի միջոցով խեղդելու նրա մտադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031