Այսօր Թեհրանում կանցկացվի 40 երկրի մասնակցությամբ Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս

Iran News-ի փոխանցմամբ՝ այսօր Թեհրանում անցկացվելու է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:

Վերջինիս խոսքերով՝ այդ կոնֆերանսը կոչված է Սիրիայում զինված հակամարտության խաղաղ կարգավորման պլանի մշակմանը. «Թեհրանում, ինչպես նաև Ժնևում ոչ ոք չի պատրաստվում որոշում կայացնել Սիրիայի ժողովրդի փոխարեն: Ոչ ոք իրավասու չէ Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշում կայացնել:

Հուսով եմ, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ կայանալիք միջազգային կոնֆերանսը նույնպես իր ներդրումը կունենա Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում»:

Տեսանյութեր

Լրահոս