Արքայազն Չարլզը Մատենադարան է մտել ետնամուտքից
tert.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները քիչ առաջ Մատենադարանի առջև հավաքված բնապահպան ակտիվիստներին և լրագրողներին հաստատել են այն տեղեկությունը, որ Ուելսի իշխան, արքայազն Չարլզը Մատենադարան է մտել ետնամուտքից, քանի որ նրա անվտանգության աշխատակիցներն այդպես են նպատակահարմար գտել:
Հիշեցնենք, որ Ամուլսարում բրիտանական վտանգավոր ներդրումները կանխելու նպատակով, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները երկու ժամից ավել Մատենադարանի առջև կանգնած սպասում էին արքայազն Չարլզին:
Նրանք արքայազնին դիմավորելու էին եկել «Բնապահպան Չարլզ, միացե՛ք Հայաստանի բնապահպաններին» ցուցապաստառով։