Բաժիններ՝

Չինաստանում հրշեջները փրկել են կոյուղում հայտնված մի նորածնի

The China Daily-ի փոխանցմամբ՝ Չինաստանում հրշեջները փրկել են կոյուղում հայտնված մի նորածնի, որից նման կերպ փորձել էին ձերբազատվել նրա ծնողները:

Միջադեպը գրանցվել է մայիսի 25-ին երկրի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Ցզինխուա քաղաքում: Երեխան եղել է երկու օրական և կշռել է 2.3 կիլոգրամ: Հրշեջները նրան դուրս են բերել 10 սանտիմետր տրամագծով կոյուղու խողովակից:

Նորածնին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ներկայումս նրա առողջական վիճակը կայունանում է: Հիվանդանոցը, որտեղ գտնվում է երեխան, ստացել է երեխայի որդեգրման մասին առաջարկներ, սակայն բժիշկները հայտարարել են, որ նրան հանձնելու են սոցիալական ծառայություններին:

Ոստիկանությունը սկսել է հետաքննել տվյալ միջադեպը, որն իշխանությունները որակել են որպես մահափորձ: Իրավապահներին հաջողվել է այսօր հայտնաբերել երեխայի մորը, ով զղջացել է իր արարքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս