Բաժիններ՝

Սիրիական բանակը սկսել է Հալեպի համար ճակատամարտը

Warfiles.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիական բանակը սկսել է Հալեպի համար ճակատամարտը: Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է առել Հալեպի Աբդ Ռաբբո թաղամասի մի մասը:

Այդ թաղամասը գտնվում է քաղաքի հյուսիսային մատույցներում և ունի ռազմավարական մեծ կարևորություն: Հենց դրանով են անցնում ապստամբների մատակարարման հիմնական ուղիները:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սիրիական բանակը մաքրումներ է իրականացրել Հալեպի նահանգի արևելյան ու հարավային հատվածներում և իր վերահսկողության տակ է առել 20 գյուղ: Բացի այդ, բանակի վերահսկողության տակ է հայտնվել Հալեպից հյուսիս-արևմուտք ընկած Կիրբետ Անդանը:

Ենթադրվում է, որ Սիրիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ալ-Քուսեյրի համար մղվող ճակատամարտի ավարտից հետո սիրիական բանակի գործողությունների ծանրության կենտրոնը կտեղափոխվի Հալեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս