Բաժիններ՝

Ճանաչիր ազգիդ հերոսներին

«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացման խնդիրները և կարևորելով հերոսների մասին տեղեկատվության տարածումը և նրանց օրինակով մատաղ սերնդին դաստիարակելը, սույն թվականի մայիսի 29-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է «ՃԱՆԱՉԻ՜Ր ԱԶԳԻԴ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» ծրագիրը:

Միջոցառումը իրենից ներկայացնում է Հայաստանի ազգային հերոսներին նվիրված շրջիկ ցուցադրություններ ՀՀ բուհերում: Մասնավորապես` ցուցադրության այցելուները կկարողանան ազգային հերոսներին նվիրված ստենդների միջոցով հանգամանորեն ծանոթանալ կենսագրությանը: Ստենդները բացի կենսագրական տեղեկատվությունն ու լուսանկաները պարունակում են նաև հերոսների պատգամներն ու թևավոր դարձաց նրանց խոսքերը: Ցուցադրությանը զուգընթաց այցելուներին կբաժանվեն նաև նույնաբովանդակ տեղեկատվական բրոշյուրներ: Ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը: Ծրագրի խնդիրներն են. երիտասարդների շրջանում ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացումը, ՀՀ ազգային հերոսներին առավել ճանաչելի դարձնելը, հերոսների հիշատակը վառ պահելը, իրական հերոսների կենսակերպն ու գաղափարախոսությունը քարոզելը և այն երիտասարդների համար օրինակելի դարձնելը: Բուհերում ցուցադրության ավարտին ստենդները կնվիրվեն ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին և կցուցադրվեն հատուկ առանձնացված անկյունում:

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» հասարակակական կազմակերպություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս