Բաժիններ՝

Ֆրանսիացի դեսանտայինները պատրաստվում են Հորդանանից մտնել Սիրիա. մամուլ

Ֆրանսիական Le Figaro թերթի արաբագետ Ժորժ Մալբրյունոն իր բլոգում գրել է, որ ֆրանսիացի հատուկջոկատայինները Հորդանանի Վադի Ռում անապատում ավարտում են նախապատրաստական կուրսը՝ Սիրիա արևմտյան բանակների հնարավոր միջամտության նախաշեմին:

Նշվում է, որ Մալբրյունոն Ֆրանսիայում հայտնի է ռազմական ու հետախուզական շրջանակներում ունեցած իր կապերով: Նա ընդգծել է, որ ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները նախկինում նույնպես մարզումներ են անցկացրել հորդանանյան անապատում, սակայն այս տարի նրանք հակված են հարևան Սիրիայում գործողություն ձեռնարկելուն:

Ներկայումս Հորդանանում է գտնվում երկու հետևակային վաշտ և 13-րդ օդա-դեսանտային գնդի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս