Սիրիական ընդդիմությունն ուշացած է համարում ԵՄ-ի կողմից զենքի բեռնարգելքի չեղյալ հայտարարումը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը հուսով է, որ կկոնկրետացվի իրեն զենք մատակարարելու վրա ԵՄ-ի դրած բեռնարգելքի վերացումը:
Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ այդ քայլը բավական չէ: Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Քասսեմ Սաադեդդինը հայտարարել է, որ իրենք հուսով են, որ տվյալ որոշումը կիրականացվի և չի լինի լոկ խոսք:
Սիրիական ընդդիմության Ազգային դաշինքի մամլո քարտուղար Լուայ Սաֆին իր հերթին հայտարարել է, որ բեռնարգելքի վերացումը բավական չէ ընդդիմության հաղթանակն ապահովելու համար. «Անկասկած է, որ դա դրական քայլ է, սակայն մենք վախենում ենք, որ դա բավական չէ և բավական ուշացած քայլ է»:
Մայիսի 31-ին կլրանա Սիրիային զենք մատակարարելու վրա ԵՄ-ի դրած բեռնարգելքի ժամկետը, և դրանից հետո ԵՄ-ի երկրներն իրենք ինքնուրույն են կողմնորոշվելու սիրիական ընդդիմությանը զենք հատկացնելու-չհատկացնելու հարցում: