Վրաստանում գրանցվել է միջին ուժգնության երկրաշարժ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 04.00-ին, Վրաստանում գրանցվել է միջին ուժգնության երկրաշարժ: Այս մասին հայտնել է Վրաստանի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուխումից 10 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.4 մագնիտուդ: Հետագա մի քանի րոպեներին ցնցումները կրկնվել են երկու անգամ:
Աբխազիային սահմանակից Վրաստանի Սամեգրելո շրջանում ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.5-4 մագնիտուդ: Զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվել: