Բաժիններ՝

«Ով ի վերջո հաղթեց Ավարայրի ճակատամարտում…». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարությն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Արդեն բավական ժամանակ է՝ տարբեր տեղերում խոսում են Ավարայրի դաշտում տարած իբր բարոյական հաղթանակի մասին: Այդ մասին կարելի է երկար խոսել: Սակայն ընդամենը մի քանի ընդհանրացումներից հետո գործը կթողնեմ վարպետներին:
Այդ ճակատամարտը բարոյական է դառել խորհրդային պատմագիտության թեթև ձեռքով, ինչպես և հայերի եկվոր լինելը: Սակայն այդ տեսակետը չի դիմանում մի քանի պարզունակ հարցերի:
1. Ով ի վերջո հաղթեց այդ օրը. եթե պարսիկները, ապա ինչու հաջորդ օրը մարտը չշարունակեցին, մանավանդ որ մեր սպարապետը մահացել էր:
2. Կողմերը ինչ մարտավարական խնդիր էին դրել իրենց առաջ և որ կողմը կարողացավ կատարել այդ խնդիրները, այդ օրը: Հաստատ այս առումով եթե ինչ որ մեկը գոնե մի փոքր հաջողության հասել էր, դա հայկական կողմն է:
3. Կողմերի ռազմավարական նպատակները ո՞րն էին: Այստեղ կարծում եմ չկա մեկը, որ կարող է պնդել թե մենք պարտվել ենք, իսկ պարսիկները հաղթել են:
Իսկ եթե որևէ մեկը ասածներս լիովին չհասկացավ, պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել, բայց դեմ առ դեմ հանդիպման ժամանակ»:

Գրառման վերջում Ա. Հովհաննիսյանը, իր իսկ խոսքերով, «բեմը տրամադրել է վարպետներին՝ պատմաբաններին (շարունակությունը կարող եք կարդել այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս