Բաժիններ՝

«Ընտրությունները վերջացան, էս ընտրական թոհուբոհը անցավ, հիմի մեր վրա սկսեց գոռգոռալ դատավորը»

2011թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե դատարանը վերջնականապես արդարացման դատավճիռ է հրապարակելու և անմեղ է ճանաչելու այն մարդկանց, ովքեր նախաքննական մարմինների կողմից ճանաչվել են ամբաստանյալ, և զինվորի հոր կարծիքով՝ իրենց մասնագիտական պարտականությունները անփութորեն կատարելու հետևանքով իր որդուն՝ զինծառայող Հայկ Խաչատրյանին հասցրել են մահվան:

«Ընտրությունները վերջացան, էս ընտրական թոհուբոհը անցավ, հիմի մեր վրա սկսեց գոռգոռալ դատավորը, դա գիտե՞ք ինչից է, կոպիտ ասած՝ «սելերն ելել են դուրանը»: Արդեն ժամանակն է ամբաստանյալներին արդարացնելու: Հիմա ի՞նչ է ստացվում. նույն հիվանդանոցի նույն բաժանմունքներից նոր վկաներ են գտնում-բերում՝ քույր, տնտեսվար, գտնում-բերում են, որ ապացուցեն՝ լրիվ արդար է եղել, և այն, ինչ որ ես տեսել եմ, սխալ է, և իրենք իրենց պարտավորությունները կատարել են և անմեղ են: Հիմա հաջորդ նիստին՝ հունիսի 4-ին, նոր վկաներ պիտի բերեն, որ ապացուցեն ամբաստանյալների անմեղությունը: Գործը պիտի փակեն ու գցեն այն կողմ: Ես հայտարարում եմ, որ սա երկիր չէ, ոնց թուրքերը 1915 թ. գործ կատարեցին՝ ծեծեցին ու ջարդեցին ու հայտարարեցին՝ տեղյակ չենք, սրանք էլ նույնն են. սպանեցին ու ասեցին՝ տեղյակ չենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:

Նա անդարդարձել է նաև սպանված զինծառայող Լյուքս Խաչատրյանի սպանության, զինվորի հարազատների բողոք-դժգոհությունների և ՊՆ այն հայտարարություններին, թե ծառայողական քննությանը հաջորդելու են պաշտոնանկություններ:

«Քանի վարչախումբը հանցագործ է, բոլոր այդ սցենարները սովորական են: Օրինակ՝ որդուս պահը որ եղավ, խառնվան իրար՝ մամուլով, լրատվամիջոցներով: Անկախ կառավարական հանձնաժողով ստեղծեցին, հմի դրանք էլ չկա՜ն, ի՞նչ եղան: Պարզվեց, որ մարդիկ էին բերել-շարել, որպեսզի լուսաբանեին իրենց լրատվամիջոցներով: Ցույց տվեցին, որ մենք կանք, անաչառ ենք, կպարզենք… նույն սցենարն է, եթե նույն ղեկավարներն են, ոչինչ չի փոխվի»,- ասել է Մովսես Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս