Դեդ Հասանի «գողական ընտանիքը» համալրվեց ևս երկու անդամներով
Այսօր ռուս-բելառուսական սահմանի մոտ «գողական հանդիպում» է կայացել, որի ժամանակ կատարվել է հանդիպման 2 մասնակիցների՝ Անդրեյ Ցեզար Նյագանսկիի և Ռաջիկ Նիժնեվարտովսկիի «թագադրումը»: «Ընտանիքի մեջ ընդունվելը» կատարվել է «օրենքով գողեր» Վովա Բլոնդինի, Վասյա Վոսկրեսի, Յուրա Պիչուգայի, Անդրեյ Միրիչի, Ալբերտ Պիտերսկիի, Գևորիկ Նիժնեկամսկիի, Եգոր Ուֆիմսկիի, Տիմուր Սվերդլովսկիի, Վովա Զյատեկի, Վադիկ Չեբուրաշկայի ներկայությամբ, իսկ «թագադրումը» կատարել է օլիգարխ Վովա Տյուրինը: Ինչպես երևում է, սլավոնական անուններով «օրենքով գողերի» «կնքահայրերի ցուցակում» այս անգամ ընդամենը 3 կովկասցի կա, ովքեր վերջերս են «թագադրվել» (նրանցից 2-ը հայեր են), իսկ 3-րդը հանգուցյալ Դեդ Հասանի զարմիկն է: