Բաժիններ՝

Ներկայացել է որպես մեծահարուստ և առաջարկել նշանվել՝ փող հափշտակելու համար

Նարեկ Առուստամյանը, նախկինում դատապարտված լինելով հանդերձ, դատվածությունը չմարված, 2012թ. նոյեմբերի 10-ին համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Արմինե Կարապետյանի հետ:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ըստ մեղադրանքի՝ խարդախությամբ Արմինեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, որն իբրև ամուսնանալու նպատակով է եկել ՀՀ և առաջարկել իր հետ ամուսնանալ ու մեկնել ԱՄՆ, ինչին էլ Արմինեն համաձայնվել է:

Դրանից հետո Նարեկը ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձևակերպելու և նշանադրության արարողություն կատարելու պատրվակով 2012թ. նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ շարունակաբար խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 3.332.485,6 ՀՀ դրամ գումար, որից 2.118.376 դրամին համարժեք 5200ԱՄՆ դոլար, 114.109.6 դրամին համարժեք 220 եվրո և 1.100.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2012թ. նոյեմբերի 18-ին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Արմինեից փորձել է հափշտակել զգալի չափերի` 407.380ՀՀ դրամին համարժեք 1000ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին, քանի որ Արմինեին չի հաջողվել հայթայթել նշված գումարը:

«Մեծահարուստ գործարարը» կալանավորված է, դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս