Բաժիններ՝

Վթարի վայրում սպիտակ հագուստով խանութպանը սպառնում էր Գյումրիի ոստիկանապետով

Այսօր` մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 02 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս պարզ չէ, թե ով է վարորդը և արդյոք նրա հետ ուղևորներ եղել են, և վթարի հետևանքով կա՞ն տուժածներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ նկարահանում էր վթարը, սպիտակ հագուստով մի տղամարդ խոչընդոտում ու սպառնալիքներ էր տեղում, որպեսզի նկարահանումները չկատարվեն, որից հետո տեսնելով, որ իր խոսքը ֆոտոլրագրողի համար դատարկ օդ է, սկսեց տալ Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի անունը, թե «նկարահանումները դադարեցրա, քեզ հեսա Մարտիրոսյան Սաքոն կզանգի», սակայն տեսնելով, որ դա նույնպես համարվեց դատարկ օդ, սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ տալ։ Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է տեղեկացնել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, այդ ինքնավստահ տղամարդը Երևանում գործող «Գարուն» սուպերմարկետի սեփականատերն է։ Վթարի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Սարոյան փողոցի բնակիչ, 53-ամյա Սուրեն Գևորգյանի անվամբ։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս