Լյուդմիլա Սարգսյան. Տիգրան Սարգսյանը սխալվում է՝ մենք իրենց չենք մոռանալու
«Ես ՍԴՀԿ ատենապետն եմ ու շարունակելու եմ մնալ այս կարգավիճակում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն՝ անդրադռանալով Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ իր ու վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճին:
Հիշեցնենք, որ Լ. Սարգսյանը ՍԴՀԿ պառակտման մեջ մեղադրում է Տիգրան Սարգսյանին:
«Եթե ես, ով վերջին մարդը չեմ Հայաստանում, պատգամավոր եմ, առնչվում եմ նման դեպքերի հետ, ապա արդարադատության մասին խոսելն ավելորդ է: Օրենքից չհասկացողներն էլ ակնհայտ կտեսնեն, որ սա օրենքի հստակ պատվեր է ու դատարանի որոշումը զանգի, հրահանգի միջոցով է կատարվել: Որովհետև ոչ մի տրամբանություն վճռի մեջ չկա»,- ասաց նա:
Լ. Սարգսյանը նշեց որ ինքը հասնելու է արդարության, չի ընկրկում և չի ընկերկելու ոչ մեկի առջև՝ «լինի դա Տիգրան Սարգսյանը, թե մեկ ուրիշը»: Նրա հավաստմամբ՝ ինքն իր օրինակով ապացուցելու է, որ Հայաստանում պետք է օրինականություն հաստատվի:
«Արժե համագործակցել այն իշխանության հետ, որն, իրոք, ցանկանում է բարեկարգումներ իրականացնել, պատաստ է լսելու կարծիքներ: Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը մեր համագործակցության կարիքն ունի: Նա ուրախ կլիներ, որ մենք իր մասին մոռանայինք: Կարծում եմ՝ ինչպես շատ դեպքերում, այնպես էլ հիմա՝ նա սխալվում է, որովհետև մենք չենք մոռանալու իրենց, մշտապես հարվածելու ենք բոլոր այն թիրախներին, որոնք ստեղծում են իրենք: Անկարող կառավարություն է, անկարող վարչապետ, ու եթե կարողություններ էլ ունեն՝ ցանկություն չունեն երկրում ինչ-որ բան փոխելու»,- ավելացրեց նա՝ ընդգծելով, թե նույնիսկ Կառավարության նախորդ հինգ տարվա խոստումները չեն իրականացվել:
Նա նշեց, որ վարչապետը Ազգային ժողովում չպետք է «լեզվակռվի» մեջ մտներ իր հետ, որովհետև մեղավոր էր: Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանը ցանկացել էր պառակտել 2008 թվականին ստեղծված ՀԱԿ շարժումը ու այս հարցում նրան ընդառաջ է գնացել ՍԴՀԿ-ի հետ ոչ մի կապ չունեցող Սեդրակ Աճեմյանը, ով իր շահերն է ունեցել: