ՀԱԿ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում 2013թ. մայիսի 31-ին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Այդ օրը ՀԱԿ երիտասարդները ակցիա կանեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031