Բաժիններ՝

Երևանում Ոստիկանության քննիչը իր BMW-ով օդ էր բարձրացրել Toyota Land Cruiser-ը (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում Օրբելու փողոցի 35 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Ռաֆայելյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 382 համարանիշի և Երևանի Նորքի այգիների բնակիչ 22-ամյա Էրիկ Թորոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 33 ՍՍ 338 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Toyota Land Cruiser-ի ուղևոր ՝ Օրբելի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Լանա Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ՝ Լ. Ասատրյանն ու Է. Թորոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Ռ. Ռաֆայելյանը՝ թիվ 3 բուժմիավորում: Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, Toyota-ն էլ իր հերթին հարվածել է հաստաբուն ծառին ու հայտնվել մայթին, իսկ BMW-ն էլ առաջամասով հայտնվել էր Toyota Land Cruiser-ի տակ՝ Toyota Land Cruiser-ը բարձրացնելով օդ: Գ. Շամշյանը հայտնում է որ BMW-ի վարորդ Ռ. Ռաֆայելյանը աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում՝ որպես քննիչ, կոչումով լեյտենանտ է:

orb-01 orb-02 orb-03 orb-04 orb-05 orb-06

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս