Անժելա Սարգսյանի նոր դերը (լուսանկարներ)
Անժելա Սարգսյանը պատրաստվում է նոր դերով հանդես գալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Հունիսի 8-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + 3 տղամարդ» ներկայացման հերթական սեանսը, որտեղ Անժելա Սարգսյանն առաջին անգամ կխաղա Սյուզաննայի դերում:
Դերասանուհին ասաց, որ 2 տարի չի բացակայել Հայաստանից: Այս ընթացքում ծանրաբեռնված աշխատել է թատրոնում, հասարակական գործունեություն է ծավալել և հնարավորինս շատ ժամանակ է տրամադրել իր աղջկան: