Մխիթարյանը բարելավեց իր ռեկորդը (տեսանյութ)
Ուկրաինայի առաջնության վերջին տուրում «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունեց «Մետալուրգին»:
Հանդիպման մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Կառլեն Մկրտչյանը: Վերջինս արժանացավ դեղին քարտի և փոխարիվեց խաղի 77-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Գևորգ Ղազարյանը հանդիպմանը հետևեց «Մետալուրգի» պահեստայինների նստարանից:
Խաղն ավարտվեց «Շախտյորի» հաղթանակով՝ 4:0 հաշվով:
«Հանքափորների» կազմում կրկին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, ով այս մրցաշրջանում մրցակցի դարպասը գրավեց 25-րդ անգամ և այդպիսով բարելավեց Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկուի իր ռեկորդը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը