Միլիոնատեր Բերնի Էկլստոունի 7 բիզնես կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է միլիոնատեր Բերնի Էկլստոունի 7 բիզնես կանոնները:
- Ավտովթարի ենթարկվելուց հետո ես սկսեցի գնահատել իմ կյանքը և որոշեցի կենտրոնանալ նրա վրա, որը, ինչպես ես այն ժամանակ հասկացա, ինձ ամենաշատն էր դուր գալիս բիզնեսում:
- Ես ինձ ընդհանրապես բիզնեսում մեծ մարդ չեմ համարում: Ես սովորական տղա եմ, ով օրեցօր ավելի ու ավելի շատ է աշխատում: Ես ռեալիստ եմ:
- Իմ կյանքի գլխավոր սկզբունքը հետևյալն է՝ անել այն, ինչ կարողանում եմ ազնվորեն, և ոչ ոքի չխաբել:
- Բիզնեսով զբաղվում եմ 11 տարեկանից: Սկզբում հեծանիվ էի վաճառում, հետո՝ մոտոցիկլետներ ու ավտոմեքենաներ: 16 տարեկանում անձնագրիս մեջ գրեցի՝ կազմակերպության տնօրեն: Մինչ այժմ զբաղվում եմ հենց սրանով:
- Եթե ես գործարք եմ կնքում, ինձ բավարար է միայն ձեռքսեղմումը, ես պայմանագիր կնքելու կարիք չունեմ: Ես խոսքի մարդ եմ: Մարդիկ, ովքեր ասում են, թե ես անհոգի հրեշ եմ, ով գումարի համար պատրաստ է ամեն ինչի, ամենայն հավանականությամբ՝ երբեք ինձ չեն հանդիպել:
- Օլիմպիական խաղերի ամենահետաքրքիր մասը բացման և փակման արարողություններն են, մնացյալ ամեն ինչն անհեթեթություն է:
- Ես ուղղակի վայելում էին Ferrari-ի՝ 2005-ին կրած ճգնաժամը: Դա վատ չէ, այնպես չէ՞: