
Աբխազիայի նախագահը Մոսկվայի պատրիարքությանը խնդրել է սեփական իրավասության տակ առնել Աբխազական թեմը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ`Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Մոսկվայի պատրիարքությանը խնդրել է իր իրավասության տակ վերցնել աբխազական թեմը և տեղի եպիսկոպոսին կարգելը: Այս մասին Անկվաբը հայտարարել է Ռուս-աբխազական երկրորդ հումանիտար ֆորումում:
Անկվաբը հիշեցրել է ռուս-աբխազական ուղղափառության պատմական կապերի մասին և ընդգծել է, որ այդ բարձր առաքելությունը պետք է ստանձնի Մոսկովյան պատրիարքությունը: Անկվաբի խոսքերով` աբխազական եկեղեցում ճգնաժամը սկսվել է վրաց-աբխազական հակամարտության ժամանակ, երբ Վրաց ուղղափառ եկեղեցին կատարելապես հստակ աջակցեց ռազմական ագրեսիային:
Ներկայումս Աբխազական ուղղափառ եկեղեցին դե-յուրե գտնվում է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո, սակայն դե-ֆակտո նրան չի ենթարկվում 1990-ական թվականներից սկսած:
Մայիսի 23-ին Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայտարարեց, որ մտադիր է Պոլսո պատրիարք Բարդուղեմիոսի ուղեկցությամբ այցելել Աբխազիա` այնտեղ ստեղծված իրավիճակը խաղաղեցնելու համար: Սակայն Աբխազական թեմի առաջնորդ Վիսարիոն Ապլիան հայտարարել է, որ անհնար է կազմակերպել այդ այցը: