Բաժիններ՝

Լուսանկարիչների գործից հետո Վրաստանում փոխել են լրտեսության մասին հոդվածը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի «լրտեսության» մասին հոդվածի դրույթներից մեկը ճանաչել է որպես երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող:

Դատարանի որոշման համաձայն, Վրաստանի սահմանադրությանը հակասում է այն, որ արգելք է դրվում օտար կազմակերպություններին այնպիսի նյութերի տրամադրումը, որոնք կարող են վնաս պատճառել Վրաստանի շահերին:

Դատարանի կարծիքով`այդ արգելքը խախտել է Վրաստանի քաղաքացու իրավունքը` ազատորեն ստանալու և տարածելու համար տեղեկատվություն: Միևնույն ժամանակ դատարանը հոդվածից չի հանել «այլ տեղեկատվություն» հասկացությունը, ինչի մասին պնդում էին հայցվորները:

Նրանցից մեկը Լաշա Տուգուշին է, որի կարծիքով`լրտեսության մասին հոդվածի փոփոխությունների մասին պահանջը ներկայացվել է նրա համար, քանի որ հոդվածը նախկին տեսքով հստակություն չէր տալիս, թե կոնկրետ որ տեղեկությունները կարող են վնաս պատճառել Վրաստանի շահերին:

Լրտեսության մասին հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հայցը վրացի լրագրողների ու իրավապաշտպանների կողմից Վրաստանի Սահմանադրական դատարան է ներկայացվել այն բանից քիչ անց, ինչ 2011 թվականի հուլիսին ձերբակալվեցին մի խումբ լուսանկարիչներ, որոնք մեղադրվեցին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս