Իրանը սկսել է նախագահել ՄԱԿ-ի կառույցներից մեկի հանձնաժողովում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նշանակվել է ՄԱԿ-ի կառույցներից մեկի՝ UNIDO-ի (United Nations Industrial Development Organization – ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության) ծրագրերի ու բյուջեի հանձնաժողովի նախագահ.

Տվյալ կառույցը մեկ տարով գլխավորելու է Իրանի ներկայացուցիչը՝ ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեհը: UNIDO-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում:
UNIDO-ն օգնում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին:

Կազմակերպությունը մոբիլիզացնում է գիտելիքները, փորձը, տեղեկատվությունն ու տեխնոլոգիաները և դրանով իսկ աջակցում է արտադրական զբաղվածությանը, մրցունակ տնտեսության զարգացմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031