Թուրքիայի ու Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Սիրիայի հարցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Օմար Օնհունն Անկարայում հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը:

Երկու երկրների դիվանագետները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Արաղչին Թուրքիա է ժամանել իր թուրք գործընկերոջ հրավերով՝ հանդիպելու համար Խորհրդատվական հանձնաժողովի նիստի շրջանակներում, որն անցկացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:

Հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է, որ հանդիպման ամենակարևոր թեմաներից մեկը հանդիսացել է Սիրիական ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031