 
                        Ինչո՞ւ է այդքան գումար հատկացվել Մխչյանի կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին. մամուլ
 
                                    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բավական մեծ գումարներ է ծախսում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար:
«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ԳՆ-ն ՀՀ պետբյուջեից 3 մլն 370 հազար դրամ է տրամադրել Արարատի մարզի Մխչյան գյուղի կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին՝ արհեստական սերմնավորման համար: Նույն նպատակով 1 մլն 730 հազար դրամ էլ հատկացրել է Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին:
Ի դեպ, նշենք, որ Մխչյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ծնունդով Արարատի մարզից է և մինչ նախարար դառնալը աշխատում էր ԱԺ նախագահի որդուն պատկանող «Արտֆուդ» ձեռնարկությունում:
Հավանաբար, հենց սրա համար էլ Մխչյանի կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանին մոտ երեք անգամ ավելի գումար է տրամադրվել»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        