 
                        Որակավորվածների ցանկը համալրեց ևս 6 հաշվապահ
 
                                    Հրապարակվել են ս. թ. մայիսի 17-ին և 18-ին անցկացված հաշվապահների որակավորման քննութունների արդյունքները: Մայիսի 17-ին կայացած քննության արդյունքներով` հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 7 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 3-ին:
Համաձայն ս.թ. մայիսի 18-ին անցկացված` այս տարվա վեցերորդ քննության արդյունքների, հրավիրված 17 դիմորդներից քննությանը մասնակցել են 10-ը, որոնցից ևս երեքին տրվել է որակավորման վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 21.05.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 583 հաշվապահ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        