 
                        Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի համար կառուցելու են ոսկյա կայարան (լուսանկարներ)
 
                                    Herald Sun պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մետրոպոլիտենի կայարաններից մեկը կառուցելու են ոսկով: Այդպիսի հրաման է արձակել սաուդյան թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզը:
Կայարանի հատակը պատրաստվելու է մարմարից, իսկ պատերը ծածկվելու են ոսկյա թիթեղներով: Պլանավորված է կայարանը կառուցել 4 տարում, այն կդառնա ամենաթանկարժեք կայարաններից մեկն աշխարհում: Կայարանի նախագծումն իրականացնելու է արաբական ծագմամբ բրիտանացի ճարտարապետ Զախա Խադիդը:
 
  
  
  
 
                                    





 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        