Բաժիններ՝

ԵՄ-ը կործանում է իր էներգետիկ ինդուստրիան. GDF Suez

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ GDF Suez ընկերության գլխավոր տնօրեն Ժերար Մեստրալեն հայտարարել է, որ ԵՄ-ի իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությունը սպառնում է հանգեցնել Եվրոպայի ողջ էներգետիկ ոլորտի կրախին.

«Իրավիճակն այնպիսին է, որ ներկայումս Եվրոպան ոչնչացրել է իր էներգետիկ ինդուստրիայի մի մասը: Անհրաժեշտ է անհապաղ վերանայել այդ քաղաքականությունը, դրա նպատակներն ու միջոցները:

Մենք խնդրում ենք ոչ թե սուբսիդիաներ, այլ՝ թափանցիկ, կայուն ու միասնական կանոններ, իսկ դրա հետ հավասար որոշակի առաջադրանքներ՝ մինչև 2030 թվականը գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում որոշակի առաջադրանքներ:

ԵՄ-ի իշխանությունները չեն կարողացել հաջողության հասնել էներգետիկ ոլորտի առանցքային և ոչ մի խնդրում, որոնց թվում են նաև գլոբալ տաքացումը, մրցունակության բարձրացումը և էներգակիրների մատակարարման անվտանգության ապահովումը:

Այլընտրանքային էներգետիկայի ձեռնարկությունների նկատմամբ ցուցաբերվող չափազանց մեծ աջակցությունը միայն ավելացնում է ընդհանրապես տվյալ սեկտորի անկայունությունը:

Գազով աշխատող էլեկտրակայանները դառնում են ավելի քիչ մրցունակ, և միևնույն ժամանակ քամու և արևային էլեկտրակայաններից էներգիայի մատակարարումները շարունակում են մնալ անհուսալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031