
Թուրքիան չի աջակցում Սիրիայում գործող խմբավորումներից և ոչ մեկին. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան «չի աջակցում» Սիրիայում գործող խմբավորումներից և ոչ մեկին.
«Թուրքիան շարունակում է ցուցաբերել լոգիստիկ աջակցություն, ինչպես որ նախկինում էր: Մենք թե՛ Թուրքիայի ներսում գտնվող, թե՛ Սիրիայում գտնվող սիրիացիներին հատկացնում ենք լոգիստիկ աջակցություն: Այդ աջակցությունն իրենում ներառում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ առարկաներ»: