
Իրանում հաստատվել է միայն 8 թեկնածություն՝ կապված նախագահական ընտրությունների հետ. Tasnim

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Պահապանների խորհուրդը չի հաստատել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակցությունը վայելող Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիի և այաթոլլահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թեկնածությունները՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Պահապանների խորհուրդը դեռ չի հրապարակել հաստատված թեկնածուների պաշտոնական ցանկը, որոնք կմասնակցեն նախագահական ընտրություններին:
Իրանական Tasnim լրատվական գործակալության պաշտոնական, անանունը աղբյուրը հայտնել է, որ Պահապանների խորհուրդը հաստատել է միայն 8 թեկնածություն՝ Գուլամ Ալի-Խադադ Ադել, Սայիդ Ջալիլի, Մոհսեն Ռեզայի, Հասան Ռոհանի, Մոհամեդ Ռեզա Արեֆ, Մոհամմադ Բագեր Կալիբաֆ, Մոհամմադ Գարազի և Ալի Աքբար Վելայաթի:
Ընդհանուր առմամբ, ստացվել էր ավելի քան 680 հայտ: Իրանի ՆԳՆ-ը վաղն է հրապարակելու հաստատում ստացած թեկնածուների անունները: