Թուրքիան ժամանակավորապես փակել է Սիրիայի հետ սահմանի անցակետերից մեկը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ժամանակավորապես փակել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Յայլադաղի անցակետը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Հայաթի Յաըջըն:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ժամանակավորապես է փակել Յայլադաղի անցակետը, որպեսզի կանխի Ռեյհալնում ահաբեկչություն իրականացրածների ելքը երկրից.

«Հաստատվել է, որ Սիրիայի կառավարության բազում կողմնակիցներ և նրանք, ովքեր աշխատում են նրա համար Յայլադաղի անցակետն օգտագործում են Թուրքիա ելումուտ անելու համար: Դրա համար էլ մենք վճռել ենք ժամանակավորապես փակել այդ անցակետը»:

Մայիսի 11-ին Ռեյհանլըում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է 51 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031