Հանրապետական պատգամավորն առաջարկում է Արմավիրի մարզը հռչակել աղետի գոտի
Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը Կառավարությանն առաջարկելու է, որպեսզի կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզը դիտարկվի որպես աղետի գոտի:
Այս մասին Tert.am –ին հայտնած Ալիկ Պետրոսյանը նշեց նաև Արմավիր մարզի համար բացվելիք բանկային հատուկ հաշվեհամարի անհրաժեշտությունը, որպեսզի սփյուռքից, Հայաստանից, Արցախից գումարներ փոխանցվեն։ Բացի դրանից, նա առաջարկում է աղետի մասին տեղեկացնել բոլոր դոնոր կազմակերպություններին, բարեգործներին, բարերարներին, տարբեր տեսակի հիմնադրամներին՝ օգնության ակնկալիքով:
ՀՀԿ-ական պատգամավորի հաշվարկներով ու նրա տրամադրության տակ եղած տվյալներով՝ Արմավիրի մարզի 43 գյուղերը 60-70 միլիոն դոլարի վնաս են կրել:
«Սա մեծ դժբախտություն ասենք, ողբերգություն ասենք, արհավիրք բնության ասենք, աղետ ասենք … հիմա եղել ա, բնություն ա: 88–ի երկրաշարժը, որ եղավ, տենց երկրաշարժ եղե՞լ էր: Հիմա, էս կարկուտը, որ եղավ, ընդհանրապես, նման կարկուտ չի եղել Արմավիրի մարզում: Չի եղել»,– ասաց նա:
«Ո՞նց ձեզ բացատրեմ: 2010 թվին, որ եղավ, էլի ուժեղ էր, բայց մասնակի էր վնասվել, էս անգամ 100 տոկոսով ոչ մի բան չի մնացել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ կարկտի ուժգնությունն այնքան ուժեղ էր, որ ցելոֆաններով ծածկված ձմերուկի բերքը մտել էր հողի տակ՝ հարվածների ուժգնությունից:
Շարունակությունը՝ Tert.am-ում