
54.000 ադրբեջանցի պահանջում է կալանավորված իսլամիստի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ արմատական իսլամիստների կողմնակիցները շարունակում ստորագրահավաքը՝ ի աջակցություն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) նախագահ Մովսում Սամեդովի թեկնածության առաջադրման:
Ընդհանուր առմամբ, Բաքվի երեք շրջաններում արդեն իսկ հավաքվել է 13.000 ստորագրություն: Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ լիովին աջակցում են ԱԻԿ-ի՝ Ադրբեջանում արդար ընտրություններ անցկացնելու մասին կոչին և հաշվի առնելով՝ Սամեդովի անձնական որակները՝ խնդրում են նրան առաջադրել սեփական թեկնածությունը:
Երկրի շրջաններում Սամեդովի աջակցության օգտին հավաքվել է մոտ 54.000 ստորագրություն:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը Մովսում Սամեդովին դատապարտել է 12-ամյա ազատազրկման: