Տեղեբաշխվել են պարտատոմսեր և տեղի է ունեցել պարտատոմսերի հետգնաման աճուրդ
Մայիսի 21-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 540 մլն դրամ, որից մրցակցային` 9 մլրդ 520 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 872 827 036 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.0494 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4300 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Մայիսի 21-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 602 500 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 762 089 058 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.8130 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: