Վլադիմիր Գասպարյանն առաջարկում է «Որսորդմիությանը» զենք արտադրելու իրավունք տալ
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած որոշումը, որի համաձայն՝ նախատեսվում է «Որսորդմիությանը» զենք արտադրելու իրավունք տալ։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 28-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղաք Երևան, Մաշտոցի պողոտա 2, գործունեության իրականացման վայրը՝ Կոտայքի մարզ, Զովունի համայնք 1-ին փողոց, թիվ 181 արտադրամաս) տալ զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիայի տրամադրումը: