
Օբաման Էրդողանին հանձնարարել է լուծել Հայկական հարցը. Դևլեթ Բահչելի

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական երկրորդ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցին.
«Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Էրդողանին հանձնարարել են լուծել Հայկական հարցը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էրդողանին տնային առաջադրանք է տվել՝ լուծել Հայկական հարցը: Էրդողանը սկսել է Հայկական նախաձեռնությունները:
Վարչապետը նաև խոստացել է հավելյալ զինվորական կոնտինգենտ ուղարկել Աֆղանստան, խոստումներ է տվել Հեյբելիադայի (հունական) հոգևոր դպրոցի շուրջ, ինչպես նաև խոստացել է սակարկել իմրալըյան հանցագործ Աբդուլլահ Օջալանի հետ»: