
Չինաստանում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր: Դրա պաշարները գնահատվում են մտ 53 տոննա:
Ենթադրվում է, որ դրա տնտեսական արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ յուան (3.2 միլիարդ դոլար): Տվյալ հանքավայրում ոսկու արդյունահանումը պետք է մեկնարկի մինչև 2015 թվականի վերջը: Տարեկան արդյունահանումը կազմելու է 3 տոննա (մոտ 1 միլիարդ յուան՝ 162.6 միլիոն դոլար):
Սա տվյալ շրջանում հայտնաբերված ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է: Նախորդ հանքավայրը հայտնաբերվել էր 1988 թվականին, որի պաշարները կազմել էին 50 տոննա: Ներկա դրությամբ Չինաստանն աշխարհում առաջատար է ոսկու արդյունահանման ցուցանիշով:
Չինաստանն առաջին հորիզոնական բարձրացավ 2007 թվականին՝ ոսկու արդյունահանման ծավալով գերազանցելով ՀԱՀ-ին: 2012 թվականին Չինաստանում գրանցվել է ոսկու արդյունահանման ռեկորդային ցուցանիշ՝ 403.05 տոննա: