Ադրբեջանը հուսով է նախագահական ընտրություններից հետո ակտիվացնել Ղարաբաղյան բանակցային գործընթացը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հուսով է ընտրություններից հետո ակտիվացնել Ղարաբաղյան բանակցային գործընթացը: Այս մասին այսօր Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.

«Այսօր մենք քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մենք առաջին հերթին ակնկալում ենք, որ կհաղթահարվի լճացումը, որին բախվել է բանակցային գործընթացը:

Երբ Ադրբեջանում մինչև տարեվերջ կավարտվի ընտրական գործընթացը, անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը՝ այդ վճռորոշ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031