Գաբալայի ՌՏԿ-ի ու «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղի հարցերը չեն ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. Լավրով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման և «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման դադարեցումը չի ազդել երկու երկրների փոխհարաբերությունների վրա և չի վատթարացրել դրանք:

Գաբալայի ՌՏԿ-ի հետ կապված՝ Լավրովը հայտարարել է, որ վաղուց հայտնի է, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածության գալ վարձավճարի շուրջ, իսկ մնացյալ խոսակցություններն անհիմն են:

Լավրովն ընդգծել է, որ «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման կասեցումն ունի մաքուր տնտեսական պատճառներ՝ հավելելով, որ կողմերը ներկայումս նոր պայմանագիր են պատրաստում նավթի տարանցման շուրջ, ինչը կարտացոլի տնտեսական նոր իրողությունները:

Էլմար Մամեդյարովը նույնպես կոչ է արել չքաղաքականացնել տվյալ հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031