
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն տարածաշրջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն տարածաշրջան: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Համանախագահների տարածաշրջանային այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: