Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Լավրով

Ռուսական Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանի կայունությունը, մենք ամենաակտիվ դերակատարությունն ենք ունեցել հակամարտության կարգավորման մեջ, և փորձում ենք կարգավորման գործընթացն առաջ տանել տարբեր ձևաչափերով:

Որպես համանախագահող երկիր՝ մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հակամարտող կողմերի միջև փոխզիջման փնտրտուքով: Առաջադրանքը կայանում է հակամարտության կարգավորման սկզբունքների մասին ձեռք բերված համաձայնությունը գործնական հարթություն տեղափոխելում: Մենք ամեն կերպ պայմաններ ենք ստեղծելու այդ խնդրի լուծման համար»:

Էլմար Մամեդյարովը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031